Մարիայի թաղը

«Իմ թաղը» նախագծի շրջանակներում, այցելեցինք Մարիենց բակ։ Շատ գեղեցիկ ու ընդարձակ այգի կար այնտեղ, խաղահրապարակ, որն իհարկե շատ դուր եկավ մեր սաների։ Մարին և իր մայրիկը պատմեցին իրենց թաղի մասին, այնուհետև երգեցինք, խաղեր խաղացինք ու վերադարձանք խումբ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում. https://youtu.be/W1kFnYBO9fg

Реклама

Ինքնաշեն խաղալիք

Նախակրթարանի սաների հետ այս անգամ պատրաստեցինք ինքնաշեն խաղալիք։ Օգտագործեցինք՝ մեկանգամյա օգտագործման ափսեներ, ստվարաթղթե գլան և փոքրիկ գնդիկներ։ Պատրաստեցինք, որից հետո, բոլորը մեծ ոգևորությամբ փորձեցին խաղը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութեւմ. https://youtu.be/0NOwIeaIspg

Բնագիտական փորձեր

Այսօր նախակրթարանի սաների հետ երկու բնագիտական փորձ կատարեցինք։ Առաջինը գունավոր կոնֆետներով փորձն էր. կոնֆետները շարեցինք ափսեի եզրերով, մեջտեղում ջուր լցրեցինք, և ստացանք ծիածան։ Իսկ երկրորդ փորձը սոդայով և քացախով փորձն էր. խնձորի մեջ փորեցինք, սոդա լցրեցինք, այնուհետև ավելացրեցինք քացախը։ Շատ դուր եկան սաներին մեր «հրաբուխ» խնձորները։ https://youtu.be/EIkjOd8qUdI https://youtu.be/CG3oxUwS7x4

Ադրիանայի նոր խաղալիքը

«Իմ նոր խաղալիքը» նախագծի շրջանակներում, Ադրիանան մայրիկի հետ գնեց, պարտեզ բերեց իր նոր փազլ-խաղալիքը։ Պատմեց մեզ իր խաղալիքի մասին, այնուհետև միասին խաղացինք՝ նշեցինք գույները, կենդանիները։ https://youtu.be/nm2ZWAQ3wvA