Դիպլոմայինի թոհուբոհից մինչև ուրախ դդմատոն

IMG_6165 Չնայած օրը շաբաթ էր, բայց այնուամենայնիվ, առավոտյան քոլեջը  մարդաշատ էր: Հավաքվել էին նախադպրոցական հեռավար բաժնի ուսանողները, դպրոց պարտեզների տնօրենները, դաստիարակներ, և իհարկե տիար Բլեյանը՝ քննարկում էինք  դիպլոմայինի վերաբերյալ մի շարք հարցեր: Դիպլոմայինի այս ձևն ինքնին նորություն էր բոլորիս համար, քանի որ այն առաջին անգամ է կիրառվում: Իմացանք, որ թեման մեկ համայնական ծեսն է՝ բոլորս, թեև տարբեր խմբերով ու տարբեր նախադպրոցական հաստատություններում, նույն գործն ենք իրականացնելու: Կազմվեցին աշխատանքային խմբերը՝ կրթահամալիրի չորս դպրոց- պարտեզներում, և մեկ խումբ էլ Աշտարակ քաղաքի մանկապարտեզում: Բոլոր հարցերը պարզաբանելուց հետո մենք գնացինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցին՝ մեզ էր սպասում ազգային ուրախ դդմատոնը:

DSC_0001DSC_0005

Ի՞նչ է դդմատոնը…  քչերն իհարկե գիտեն ու տեսել են, բայց մերօրյա իրականության մեջ այն, կարելի է ասել, տարածում չունի: Ինձ համար էլ ևս բայահայտում էր այս տոնի գեղեցիկ ծիսական արարողակարգը, որին այսօր ականատես եղա իմ սիրելի կրթահամալիրի շնորհիվ: Այստեղ, ինչպես և մյուս ազգային տոներին, պատրաստվում են մեծ ոգևորությամբ, դեռևս օրեր առաջ, նախակրթարանից մինչև քոլեջ, մեկ միասնական տրամադրությամբ, տիար Բլեյանի հետ միասին, հավեսով, ազգային երգ ու պարով: Եկեղեցում ստացանք քահանայի օրհնությունը, երգեցինք հոգևոր երգեր: Իսկ բակում իսկական տոնական տրամադրություն էր, մեզ էր սպասում հայկական համով հոտով ղափաման՝ էլ ինչ դդմատոն առանց ղափամայի, ինչպես նաև այլ դդմային ուտելիքներ: Երգեցինք պարեցինք «Հեյ ջան ղափամա », «Հալել եմ եղը», «Թամզարա» և այլ ազգային պարերգեր, որից հետո ճաշակեցինք այդքան սպասված ղափաման:))

27939302_505430283184672_1910632108_n2018-02-10-10.53.56.jpg

Հ.Գ. Քանի որ ես ավելի շատ տարված էի երգել պարելով, իմ նկարած ֆոտոնկարներն այնքան էլ հաջող չեն եղել, ուստի կկիսվեմ Միջին դպրոցի ենթակայքի գեղեցիկ լուսաանկարներով:)))

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s